Շնորհավորում եմ հայ ազգի քրիստոսասեր հավատավոր հոտին, Վեհափառ Հայրապետին, բոլոր տիրանվեր եպիսկոպոսներին, վարդապետներին, քահանաներին, սարկավագներին, դպիրների և ուխտի մանուկներին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ:
Ուխտապահ հոգևորականներին մաղթում եմ Քրիստոսով արիություն, անսասանություն և անկոտրում կամք` հավատարմորեն ծառայելու Աստծուն, որպես մեր Քրիստոսահիմ Մայր Եկեղեցու աներեր սյուներ, մեր սրբազան Ուղղափառ հավատի նվիրյալ պահապաններ, որպես Տիրոջ տան բարի մշակներ:
Ձեր ծառայությունը թող լինի օրհնաբեր` ի նպաստ մեր ազգի առ Աստված դարձի, ապաշխարության, Ավետարանի քարոզչության, հոգիների փրկության, չարի խափանման և Երկնքի Արքայության վերջնական հաստատման:
Տէր, անսասան պահիր դու միշտ, քո իսկ հիմնած Մայր աթոռ:
Սամվել դպիր Գրիգորյան